Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ՍԱԼԻՆ» ՈՒ «ՄՈՒՐՃԻՆ» ԱՐԱՆՔՈՒՄ

«ՍԱԼԻՆ» ՈՒ «ՄՈՒՐՃԻՆ» ԱՐԱՆՔՈՒՄ
08.06.2010 | 00:00

ՀՅԴ գերագույն մարմնի «գաղտնի, փակ» ժողովները միշտ էլ գայթակղել են բոլորին: Բայց դա ՀՅԴ «նախորդ կյանքում» էր: Էլ էդպես չէ: «Նորածին» ԳՄ-ի ցուցակն էլ առանձնապես խոսուն չէր կարկառուն անուններով:
Երեկ էլ ՀՅԴ ԳՄ ասուլիսի նկատմամբ լրագրողական համքարության վերաբերմունքը շատ ալարկոտ էր: Մանավանդ որ արտաքուստ չէր իրականացել սպասումը` ԳՄ ներկայացուցիչ չէր դարձել Լևոն Մկրտչյանը, որպես Սերժ Սարգսյանի «մարդ»:
Իսկ չէր դարձել շատ «տրիվիալ» պատճառով. Լևոն Մկրտչյանը ՀՅԴ բյուրոյի անդամ է և որևէ գործ ունենալ ԳՄ-ի հետ, «իրավաբանորեն» չէր կարող, և հետո` նա Բյուրոյում ավելի է անհրաժեշտ Սերժ Սարգսյանին, քան ԳՄ-ում. «Բյուրոն զորավոր է, բյուրոն չի ներում»:
Հետո էլ` հարցն այդպես դրված չէր. դրված էր` ՀոՀիԴա-ում ո՞ւմ ազդեցությունն է ավելի մեծ` Հրանտ Մարգարյանի՞, թե՞ Վահան Հովհաննիսյանի: Դատելով այն բանից, որ խորհրդարանական նիստն սկսվելուն ու գրանցվելուն պես Սաշիկ Սարգսյանն ու Վահան Հովհաննիսյանն առանձնացան ու երկարատև զրույց արին այդ ողջ ընթացքում, «դիտորդների» կարծիքը միանշանակ էր` Վահան Հովհաննիսյանի ազդեցությունն է մեծ:
Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, երբ «նորածին» ԳՄ-ն ու նրա ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես եկան ասուլիսով, ամրապնդվեց կարծիքը, որ ԳՄ-ն մնացել է Սերժ Սարգսյանի «ողորմածության» հույսին, և առաջիկա ընտրություններում պետք է կարողանա լավագույնս կողմնորոշվել:
Նման «չար-թունավոր» կարծիք «թունավորներիս» մոտ առաջացավ Արմեն Ռուստամյանի և ԳՄ այն մտքերից հետո, որոնցից հասկացանք առ Քոչարյան ՀոՀիԴա-ի «լիչնի նեպրիյազնը»:
Ասվեց` «Դաշնակցությունը որևէ մեկի կուսակցությունը չէ, որ մենք բոլորով հավաքվենք, Քոչարյանին հետ բերենք։ Դա Քոչարյանի խնդիրն է։ Թող ինչ ուզում է անի Քոչարյանը։ Դաշնակցությունը Ռ. Քոչարյանին հետ բերելու խնդիր չի դնելու և չի դրել երբեք... Լինելով կոալիցիայի մեջ` ՀՅԴ-ն չի կարողացել հասնել իր նպատակներին, քանի որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կիսաքայլեր են կատարվել»։
Ա՜յ-ա՜յ-ա՜յ, կոպիտ դար է, կոպիտ բարքեր: Մի կողմից` Հաագա, մյուս կողմից` կիսաքայլեր (էսպես շարունակվի, զբաղվելու ենք Քոչարյանի պաշտպանությամբ):
Բայց դե, ՀոՀիԴա-ն ՀոՀիԴա չէր լինի, եթե «փակ-գաղտնի» մի միտք չդներ շրջանառության մեջ. ի դեպ, այդ միտքը Մեդվեդև-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, չգիտես որտեղից, շրջանառության մեջ են դրել ռուսական լրատվամիջոցները. այն է` Հայաստանում սոցիալական բունտը չի բացառվում (դե, որովհետև Սերժ Սարգսյանը չէր ցանկացել Սոչիում հանդիպել Պուտինի և Էրդողանի հետ և շա՜տ լավ էր արել):
Չէ՛, մենք հո չե՞նք ասում, թե «մոլոդոյ» ԳՄ-ն ռուսական երգն է առաջ տանում և, խիստ ազգայնական-հայրենասեր լինելով, փորձում է Մեդվեդևի օգոստոսյան այցից առաջ սոցիալական բունտի «գաղափարախոսություն» տարածել: Մի կողմից: Մյուս կողմից էլ` վարչապետին «մի քիչ պաշտոնանկ» անել (մեկ էլ տեսար` իրենց «չսիրած» Քոչարյանի համար ինքնաբերաբար տեղ բացվեց): Մենք նման բան չենք ասում:
Որովհետև այդ դեպքում արդեն, չի բացառվում, հարգարժան կառավարիչները, ի դեմս վարչապետի ու նախագահի, պահանջեն ՀՅԴ-ից, թե էն իշխանության եղած օրերի տարածը հետ բերեք, սիրելի դաշնակներ, որպեսզի սոցիալական բունտ չլինի:
Խելքները հո տարածի հետ չե՞ն կերել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ